Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւան, Հայաստան – Ս․թ․ մարտի 5-ին «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին ինկուբացիոն փուլի 44 հաջողակ ռեզիդենտների վկայականների հանձնման արարողությունը «Պոլիգրաֆ» արդյունաբերական գոտու տարածքում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները (Ավստրիական Կարմիր խաչ), ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի հիմնադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ` Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս) և Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ համագործակցության ասոցիացիա), ինչպես նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը՝ ԻՐԻՍ ԲԻ գործընկերների և ռեզիդենտների հետ միասին:
Դեսպան Վիկտորինը հանդես եկավ ողջույնի խոսքով. «2020 թվականը բարդ տարի էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար: ՓՄՁ-ները կարող են դառնալ երկրի տնտեսության վերականգնման հիմքը: Ես հպարտ եմ, որ անկախ բոլոր մարտահրավերներից, ԵՄ կողմից ֆինանսավորվող ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն օժանդակել է 44 նոր և գործող բիզնեսների։ Մեր նպատակն է աջակցել Հայաստանին՝ դառնալու բիզնես սկսելու և զարգացնելու լավագույն վայրը։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանում ձեռներեցներին հզորացնելու՝ իր նպատակին»: Լինելով կանանց ներուժի հզորացման ջատագով, դեսպան Վիկտորինն ուրախությամբ նշեց, որ 44 ռեզիդենտներից 22-ը կանայք են։
Միջոցառման ընթացքում Նարինե Թերզյանը, Լուսինե Ստեփանյանը և Ռուբեն Օսիպյանը հավաստագրեր հանձնեցին ԻՐԻՍ ԲԻ 44 ռեզիդենտներին, ովքեր հաջողությամբ անցել էին ԻՐԻՍ ակադեմիան և ստացել ֆինանսավորում ։ ԻՐԻՍ ԲԻ հաջողակ ձեռներեցները նաև հնարավորություն ունեցան իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու առանձին սրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև մենթորների և այլ գործընկերների հետ կապերի ստեղծում։
Ավելի քան 400,000 եվրո ընդհանուր գումարի շրջանակում ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել ԵՄ ԻՐԻՍ ԲԻ 1-ին ինկուբացիոն փուլի 44 հաջողակ ձեռներեցների հետ: ԻՐԻՍ ԲԻ թիմը 2-րդ ինկուբացիոն փուլի պայծառ և ստեղծագործ բիզնես գաղափարներ ունեցող մասնակիցներին ևս կտրամադրի բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա և ֆինանսավորում։ Միաժամանակ թիմը պատրաստվում է ինկուբացիոն 3-րդ փուլի մեկնարկին, որը տեղի կունենա 2021 թ․-ի մայիս-հունիս ամիսներին: