|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վրաստանի Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և խոշոր չափի գումար հափշտակել: Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի Գրուզիա»-ից:
Պարզվել է, որ տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութ ունի:
Սուքիասյանի վրա հարձակվել են այսօր առավոտյան՝ շենքի շքամուտքում: 2 տղամարդ բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո նրա մոտից գողացել շուրջ 11 700 դոլար: Սուքիասյանի մոտ այդքան գումար է եղել, քանի որ նա պատրաստվել է Թիֆլիս գնալ՝ իր խանութների համար ապրանքներ գնելու:
Սուքիասյանը հիվանդանոցում է, և բժիշկները հավաստիացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առնչությամբ ենթադրյալ մեղավորներ դեռևս չկան: