կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-12 11:23
Տարածաշրջան

Փայլանը փաստաբանների հետ ներկայացել է Անկարայի դատախազություն՝ մահափորձերի գործով ցուցմունք տալու

Փայլանը փաստաբանների հետ ներկայացել է Անկարայի դատախազություն՝ մահափորձերի գործով ցուցմունք տալու

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը ներկայացել է Անկարայի դատախազություն՝ Եվրոպայում հայերի, ալևիների և քրդերի դեմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին տեղեկության գործի շրջանակներում ցուցմունք տալու:

Ըստ Demokrathaber-ի՝ Փայլանը հիշեցրել է Հրանտ Դինքի սպանության դեպքը, որը նույնպես թիրախավորման հետևանքով էր:

«Այս երկրի պատմության մեջ կա Հրանտ Դինքի սպանության իրականությունը: Այդ ժամանակ նա նույնպես թիրախավորվեց: Նա իմ ընկերն էր, և ես ցանկացա, որ լքի երկիրը, բայց նա մնաց ու սպանվեց: Իսկ այսօր քաղաքական գործիչների ու մամուլի կողմից թիրախավորվում են  մտավորականներ: Նրանք թվում է նաև Ջան Դյունդարը (ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիրը): Գերմանիայից տեղեկություններ ստացանք, որ նրանց դեմ մահափորձեր են նախապատրաստվում: Այս թեմայի վերաբերյալ որևէ ապացույց ու փաստաթուղթ չկա, կա միայն բանավոր տեղեկատվություն»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ Փայլանին դատախազությունում ուղեկցել են նրա փաստաբանները:

Հիշեցնենք նաև, որ նա դեռևս ամիսներ առաջ զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի շարք նախապատրաստող ու Թուրքիայից ուղղորդվող հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած: