Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին։ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաեւ Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ առաջխաղացումը պայմանավորվում է Մարտի 1-ի քրեական գործով նրա կողմից տրված նրա ցուցմունքների հետ։ Նշենք, որ նա մինչ այդ եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, չնայած հնչեցված հայտարարություններին` ՀՔԾ-ին չի հաջողվել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, ապացույցներ ձեռք բերել , որոնք կարող են վկայել ցուցարարների հետ բանակի բախման մասին։ Համենայն դեպս՝ սպանությունների համար առաջադրված մեղադրանքի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Իսկ ՀՔԾ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի զինատեսակների առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնել են, որ նման զենքեր ՊՆ հաշվեկշռում չկան։ Ուստի ՀՔԾ-ն փորձում է զինվորականների ցուցմունքների միջոցով ձեռք բերել՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սեպտեմբերի 11-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները «հիմնավորող» ապացույցներ։ Հիշեցնենք, որ այդ ասուլիսում Սասուն Խաչատրյանը պատասխանատու հայտարարություն էր արել՝ նշելով, որ օլիգարխները հայոց բանակը դարձրել են «վարձկան»։
«Փատնֆո»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանն այն սակավաթիվ զինվորականներից է, ով ՀՔԾ պետի ասուլիսից օրեր անց տվել է «ցանկալի» ցուցմունքը, թե իբր իրեն գումար են տվել։ Ընդ որում՝ նա չի նշել, թե ով եւ ինչի համար՝ նվազագույնի հասցնելով նրա ցուցմունքի իսկությունը ստուգելու հնարավորությունը։ Ընդ որում՝ նա մարտի 1-ին անկարգությունների վայրում չի եղել, այսինքն՝ ներգրավված չի եղել արտաքին ծառայության մեջ, գտնվել է օպերատիվ վարչությունում, սակայն ասել է, թե մարտի 1-ի իրադարձությունները տեւել են մի քանի օր ու պատմել տարբեր անանուն աղբյուրներից լսած խոսակցությունները։