|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունիսի 12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել են երկհարկանի կիսակառույց շինության երկաթբետոնե կառուցատարրերը, ինչից մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Ա.-ն (ծնվ. 1996թ.) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: