Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ներկայացնում ենք տարբեր երկրներում Նոր տարին դիմավորելու հետ կապված տարօրինակ սովորույթները:
Այսպես` Արգենտինայում Նոր տարվա գիշերը ընդունված է վարդագույն ներքնազգեստ հագնել, որպեսզի տարին սիրով լի լինի:
Ավստրալիայում Նոր տարվա գիշերը մարդիկ դուրս են գալիս փողոց և հարվածում թավաներին:
Բրազիլիայում ընդունված է այդ օրը հագնել սպիտակ զգեստներ` չար հոգիներին վախեցնելու համար:
Չիլիում Նոր տարվա գիշերը մարդիկ ուտում են 1 գդալ ոսպ, որպեսզի հաջորդ տարին աշխատանք և փող ունենան:
Կոլումբիայում ընդունված է Նոր տարվա գիշերը դատարկ ճամպրուոկով զբոսնել տան շուրջը, որ հաջորդ տարին լի լինի ճանապարհորդություններով:
Ֆիլիպիններում ընդունված է Նոր տարվա գիշերը վառել տան բոլոր լույսերը` չար ոգիներից ազատվելու համար:
Պուերտո Ռիկոյում Նոր տարվա գիշերը մարդիկ ջուր են լցնում դույլերի մեջ և կեսգիշերին այն լցնում շեմին:
Ռուսաստանում ընդունված է թղթի վրա երազանք գրել, այրել այն և գցել շամպայնով լի բաժակի մեջ ու մինչև 00:01-ը արագ խմել: