|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:
«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասերի նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություններ»,- նշեց վարչապետը և հավելեց. «Հաշվի առնելով ներկայումս գործող կարգավորումները և առկա ֆինանսական բեռը` նշված անհամապատասխանությունների վերացման համար արտոնություններ են նախատեսվում նոր կառուցվող ձկնաբուծական շինությունների համար: Նման շինությունների օրինականացման դեպքում խթանվում է պետական տուրքերի և այլ վճարների ավելացումը»:
Վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների, բացառությամբ Սևան ազգային պարկի տարածքում ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների, օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: