|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքական «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Kanalahaber»-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայ ֆուտբոլիստին այլևս չի տեսնում իր թիմում և պատրաստ է հրաժարվել նրա ծառայություններից, իսկ թուրքական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վերջին խաղերում չի ընդգրկվում թիմի հայտացուցակում: