կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-13 11:00
Աշխարհ

Ով էլ լինի ՌԴ դեսպանը, նա արտահայտելու է ՌԴ-ի տեսակետը, ոչ թե այն, որն ուզում է Բաքուն. Զատուլին

Ով էլ լինի ՌԴ դեսպանը, նա արտահայտելու է ՌԴ-ի տեսակետը, ոչ թե այն, որն ուզում է Բաքուն. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Эхо Москвы-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը «դժվար թե գեղեցկացնի» ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Նա պարզաբանել է, որ 2017 թվականի հուլիսին ԱՊՀ հարցերով հանձնաժողովը նախնական կարգով դիտարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։

«Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ հասկանում, այս թեկնածությունը չի դիտարկվում: ՌԴ նախագահը, հավանաբար, այլ թեկնածություն կներկայացնի»,- նշել է Զատուլինը:

Նրա խոսքով` Ադրբեջանում զբաղվում են հայկական արմատների կամ ինչ-որ կապերի որոնմամբ, որոնք իրական են կամ հորինված: «Այնտեղ այնքան հեռու են հասել այդ առումով, որ դա արդեն, իմ կարծիքով, պարկեշտ չէ»,- նշել է Զատուլինը:

Ըստ նրա` ով էլ լինի դեսպանը, ինչ ազգանուն էլ ունենա, ինչ արմատներ, կապեր էլ ունենա, արտահայտելու է ՌԴ-ի տեսակետը, այլ ոչ թե այն, որն ուզում է Բաքուն։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բաքուն մերժել է Զուևի թեկնածությունը նրա հայամետ դիրքորոշման համար: