Փոխարժեքներ
11 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.08 |
EUR | ⚊ | € 433.28 |
RUB | ⚊ | ₽ 4.5993 |
GBP | ⚊ | £ 505.12 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:
Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Կան բերման ենթարկված անձինք: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գալստյանի ուղղությամբ կրակ է բացվել մեկ այլ ավտոմեքենայից: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա գույքային վեճ է ունեցել այդ անձի հետ: Սպանվածը գտնվել է իր ավտոմեքենայում, նա մշտական աշխատանք չի ունեցել, սակայն երբեմն իր ավտոմեքենան որպես տաքսի է օգտագործել և ուղևորներ տեղափոխել: