Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու նիստին այսօր ներկայացված էր նաև նախագիծ Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անվամբ, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն Ապրիլյան հերոսների անվամբ կոչելու վերաբերյալ։ Նաև նախագիծ` Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական տարածքի վերջը) փողոցն անվանափոխել հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անունով։
Նշենք, որ նախագիծն առաջարկել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք դեմ են փողոցներն անվանափոխելուն և հիմնականում ինչ-որ մեկի անվամբ այն փողոցներն են անվանակոչում, որոնք նոր են: «Պատմության վրա չենք ուզում գիծ քաշել, ժամանակը պետք է որոշի ամեն ինչ: Բացի այդ՝ մի քիչ էլ թողնենք եկող սերունդներին»,- ասաց նա:
ՀՀԿ-ն դեմ քվեարկեց երեք նախագծերին էլ:
«Ելք»-ի հակադարձմանը, որ եթե Ֆրունզեի մասին, որի անվամբ կոչվում է Երևանի գլխավոր փողոցներից մեկը, և որն անվանափոխելուն դեմ եղավ ՀՀԿ-ն, որևէ մեկն ինֆորմացիա ունի, թող իրենց էլ լուսավորի, որ հասկանալի լինի՝ ինչո՞ւ է այդքան կարևոր նրա անվամբ փողոց ունենալը, որ դեմ քվեարկեցին այն Ապրիլյան հերոսների անունով կոչելուն, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ դրա համար էլ պետք է ՀՀԿ-ի հետ շատ շփվել: «ՀՀԿ-ի հետ շատ շփվեք, կլուսավորվեք»,- ասաց նա: