|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեհրանը վստահ է նավթի արդյունահանման ծավալների նվազման հարցում և հանդես է գալիս շուկայում գների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու օգտին. այս մասին ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանում Ռուսաստանի դեսպան Քազեմ Ջալալին. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը և՛ որպես ՕՊԵԿ-ի, և՛ որպես ՕՊԵԿ+-ի անդամ վստահ է, որ անհրաժեշտ է նվազեցնել արտադրության ծավալները, ինչպես նաև կարևոր է համարում նավթ արդյունահանող բոլոր երկրների համագործակցությունը՝ շուկայում գինը կարգավորելու համար», ու հավելել՝ այս նպատակով Իրանի նավթի նախարարն անցկացրել է քննարկումներ իր մի քանի գործընկերների հետ՝ ներառյալ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի: Նա շեշտել է, որ Իրանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ նավթի գինը լինի կայուն և հավասարակշռված: Այն բխում է բոլոր արդյունահանողների և սպառողների շահերից: