|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում 2 մլն դրամի չափով խոսել է հեռախոսով, որը ԱԺ-ն հատուցել է պետական բյուջեի հաշվին:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողովի նախագահները գործուղման մեկնելիս պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ:
Խորհրդարանում լրագրողները Նաղդալյանից փորձեցին մեկնաբանություն ստանալ այդ կապակցությամբ:
«Ի՞նչը մեկնաբանեմ: Հեռախոսս տեխնիկական խնդիրներ ուներ, 3G-ն անջատված չի եղել, դրա համար է այդպես եղել»,- ասաց նա:
Հարցին` գուցե Չինաստա՞ն է խոսել` որդու հետ, պատգամավորը պատասխանեց. «Որդուս հետ վոթսափով եմ խոսել»:
«Արդյո՞ք պատրաստվում է փոխհատուցել» հարցին էլ պատասխանեց, որ իրենից փոխհատուցում չեն ուզել:
Հարցին` մեկ ամիս շարունակ խնդիրներ է ունեցել հեռախոսը, չի՞ իմացել, Նաղդալյանն արձագանքեց. «Մեկ ամիս շարունակ չէ, մի քանի օր»: