|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եթովպիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթիհ Ուլուսոյը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մոտ ժամանակներս պատրաստվում է դեսպանություններ բացել Բուրունդիում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ դեսպանը նշել է, որ այս պահին արդեն Թուրքիան աֆրիկյան 44 երկրներում ունի իր դեսպանությունները: Առաջիկա նպատակներից է այդ թիվը հասցնել 50-ի:
Ուլուսոյը տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի և աֆրիկյան պետությունների հարաբերությունները խորացել են, մասնավորապես` այս պահին 10 հազար աֆրիկացի ուսանող կրթություն է ստանում Թուրքիայում: Դեսպանը, խոսելով Թուրքիայի և Եթովպիայի հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք բավական բարձր մակարդակի վրա են: Այժմ 165 թուրքական ընկերություններ գործունեություն են ծավալում Եթովպիայի տարբեր ոլորտներում: Դրանից զատ, թուրք պաշտոնյան հայտնել է, որ այս պահին Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 16.7մլրդ դոլար: Իսկ Եթովպիայի 3 համալսարաններում դասավանդվում է թուրքերեն: