կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 23:27
Հասարակություն

Անհավասար մոտեցում այլ պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների համար

Անհավասար մոտեցում այլ պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիների համար
Անձնագրի տրամադրման կարգում կատարվեց փոփոխություն․ ովքեր չունեն նույնականացման քարտ, հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Ըստ էության սրանով խթանվում է էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը, որը դրական քայլ է:
 
Խնդրի առաջ են կանգնում այլ պետությունում բնակվող մեր հայրենակիցները։ Նախ առաջինը, հյուպատոսական ծառայությունների կողմից նույնականացման քարտ չի տրամադրվում, օրենքով նախատեսված չէ։ Բացի այդ, եթե քաղաքացին ցանկանա ստանալու բիոմետրիկ անձնագիր, այդ համակարգը ներդրված է ընդամենը մի քանի հյուպատոսական ծառայությունում:
 
Արդյունքում կիրառվում է ոչ հավասար մոտեցում․ այլ պետությունում բնակվող քաղաքացին վճարելով 65․000 դրամ տուրքը 2 տարվա անձնագրի փոխարեն պահանջում է 10 տարի ժեմկետով բիոմետրիկ անձնագիր, ասում ենք մեզ մոտ համակարգը ներդրված չէ, պահանջում է նույնականացման քարտ, ասում ենք, եթե համակարգ էլ ներդրված լինի, օրենքով այլ պետությունում բնակվողը չի կարող նույնականացման քարտ ստանալ։
 
Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, նույնականացման քարտ կամ բիոմետրիկ անձնագիր տրամադրելու անհնարինության դեպքում հին նմուշի անձնագիրը տրամադրել 10 տարի ժամկետով։
 
Մնացական Բիչախչյան
 
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ