Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ-ի ամռանն ավագ դպրոցների շրջանավարտների թիվը լինելու է անհամեմատ ավելի փոքր, քան նախորդ տարիներին էր: Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես առաջարկում եմ քաղաքականություն, որը թույլ է տալիս չնայած տեղերի կտրուկ նվազմանը, հարյուրավոր տեղեր պահել տարկետման իրավունքով բուհական կրթությունն անընդհատ ստանալու համար այն երիտասարդների համար, ովքեր պատրաստ են հետագայում, որպես սպա ծառայել զինված ուժերում»,-ասաց նա:
Նախարարը հայտարարեց, որ ինքը դեմ է այն տեսակետին, որ լուրջ գիտանականն առհասարակ չպիտի ծառայի: «Ես դեմ չեմ, ես առաջարկում եմ լուծում, որ լուրջ գիտականն իր գիտելիքները ծառայեցնի բանակին, որպես զինված ուժերի սպա»:
Վիգեն Սարգսյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավորների նախագծի վերաբերյալ հնչեցրած ելույթներին: Դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Աարատ Միրզոյանին, նախարարն ասաց. «Հասկանում եմ պարոն Միրզոյան, որ դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ինչ խղճով եք ստացել պաշտպանության նախարարության պատվոգիր մի օր զորամասում չծառայելուց հետո , զինված ուժերի ու բանակի համար, ո՞ր ձեր արածի համար, որ հիմա էլ այս ամբիոնից հայտարարում եք՝ ով է կոնֆորտի, ով դիսկոմֆորտի մեջ»:
Այնուհետև նախարարը խոսքն ուղղեց Էդմոն Մարուքյանին:
«Ուզում եմ պարոն Մարուքյանին շատ հստակ հարցնել, թե ո՞նց ա եղել, որ նա, զինծառայությանը զուգահեռ բարձրագույն կրթությոն է ստացել նույն տարիներին, էդ ժամանակ հեռահար կրթույուն չկար , էդ ի՞նչ թաքուն պայմանավորվաությունների միջոցով է էդ արտոնությունները ստացել, իսկ եթե ֆորմալ չի եղել, օրինական է եղել, ինչու՞ Է նա կարծում, որ նա դա կարող էր դա անել, իսկ այսօրվա զորակոչվողը, ոչ, վերին արտի ցորե՞ն ա, ի՞նչ մոտեցում է սա: