կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 21:03
Հասարակություն

Սկաուտական վերակենդանացած հուշեր

Սկաուտական վերակենդանացած հուշեր

«Սկաուտությունը եղբայրություն է»,- ասում է պատանի տարիքում հայկական սկաուտությանն անդամակցած, ծնունդով Լիբանանից, բայց Քամիշլիում մեծացած Կարապետ Գասպարյանը՝ նայելով ձեռքում պահած հին լուսանկարներին:

Հիշում է ընկերներին (կազմակերպությունում ասում են` եղբայրներ), որոնցից շատերի մասին այլևս խոսում է անցյալով… 

«Բարձրացիր, բարձրացո՛ւր»` հայ սկաուտի նշանաբանին հավատարիմ Կարապետը ցավով է հիշում 1962-ական թվականները, երբ Քամիշլիից, Հալեպից, Լաթաքիայից և այլ շրջաններից հավաքել ու բանտարկել էին դաշնակցականներին, որոնք հայ սկաուտության ակնառու ղեկավարներ էին:

 «Իբրև թե դաշնակցականները հրեական կամ անգլիական լրտեսներ եղած են, բայց սուտ է՝ Դաշնակցությունը կապ մը չուներ անոնց     հետ. ան մաքուր հայկական կուսակցություն էր: Կազմակերպությունը երկար ժամանակ փակ մնաց, իսկ դրա գործունեությունը   կասեցուցին»,- պատմում է Կարապետը և միջանկյալ նշում. «Ես երդվյալ դաշնակցական չեմ, քանի որ ես արժանի չեմ ատոր, բայցիմ   հոգիս դաշնակցական է»:

 Նա մինչ օրս պահում է իր սկաուտական համազգեստը: Չէ՞ որ այն նույնքան արժեքավոր է, որքան հին լուսանկարները, որոնք, ըստ   նրա, բարի նպատակի պիտի ծառայեն: «Ես ասոնք կպահեմ, որ օր մը գտնեմ իմ հին ընկերներուս: Գիտեմ՝ դժվար է, բայց… »,-   եզրափակում է խոսքն ու ինքնամոռաց շարունակում տնտղել լուսանկարների տրցակը:  

 Դրանք արված են 1960-ականներին՝ կազմակերպության գործունեության կասեցումից առաջ: Եվրոպայում բնակվող պարոն   Գասպարյանն իր լուսանկարների արխիվը ներկայացրեց Yekir.am-ին՝ հին ընկերներին գտնելու մեծ ակնկալիքով: