կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-28 19:58
Առանց Կատեգորիա

Հայաստանից` միայն շատ լավ հուշեր

Հայաստանից` միայն շատ լավ հուշեր
Այսօր «Նարեկացի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 19-րդ միջոցառումը, որին մասնակցում էին սփյուռքահայ երիտասարդներ 11 երկրներից: Պարուսույցի հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ երեխաները շատ հայրենասեր են և այս 2 շաբաթ ինչ շփել է նրանց հետ միայն հաճույք է ստացել: Իսկ կազմակերպիչը` Զեփյուռը ասաց. «Այս տարիների ընթացքում այսքան համերաշք խումբ չէի տեսել: Բայց այս տարվա ամենակարևոր բանն այն է, որ 11 երկրների ներկայացուցիչները բեոլորը քիչ թե շատ հայերեն կարողանում էին խոսել»: Երկրների ներկայացուցիչներից էլ իմացանք որ նրանք Հայաստանից տանում են թանկ հուշեր, որոնք ոչ մի բանի հետ չեն փոխի: Իսկ մասնակիցներից մեկը նշեց. «Մենք կարևորում ենք ազգային հոգին, մեզ համար այս 14 օրվա մեջ հասցրեցինք շատ բաներ սովորել: Հայաստանից միայն շատ լավ հուշեր ենք մեզ հետ տանում»: