|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս բոլոր փոփոխությունները բխում են Արցախի Հանրապետության Սահմանադրությունից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց` Արցախի կառավարությունը մի շարք կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել:
Նշենք, որ Արցախն այլևս վարչապետ չի ունենա, այն փոխարինվել է պետական նախարար պաշտոնով: «Պետնախարարի լիազորությունները կան Սահմանադրության մեջ գրված: Համակարգելու են ֆինանսների և մի շարք այլ ոլորտներ, բայց, համեմատած վարչապետի լիազորությունների հետ, պետնախարարինն ավելի սահմանափակ է»,- ասաց Բաբայանը, ապա հավելեց, որ կառավարության ղեկավարը և աշխատանքի պատասխանատուն նախագահն է:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի փոփոխությանը, հարցին` Կարեն Միրզոյանին կտեսնե՞նք այլ պաշտոնում, նա պատասխանեց, որ Կարեն Միրզոյանը փորձառու դիվանագետ է և իրեն աշխատանք կգտնի: