|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվածների թաղման արարողության ժամանակ հակառակ կողմն են շրջել վարչապետ Դավութօղլուի ուղարկած ծաղկեպսակը:
Ըստ Sozcu-ի՝ թաղմանը մասնակցող քաղաքացիները նկատել են, որ ծաղկեպսակներից մեկի վրա գրված է եղել «Թուրքիայի Հանրապետության վարչապետ», ինչը զայրույթի պատճառ է դարձել: Նրանց զայրույթը զսպելու համար ներկաներից մեկը հակառակ կողմն է շրջել ծաղկեպսակը:
Նշենք, որ Անկարայի պայթյունի հետեւանքով մահացել է 37, վիրավորվել՝ 122 քաղաքացի։


