Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունիսի 5-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց մոտոցիկլետներ վարողների: Հանդիպման նպատակը Հայաստանում մոտոցիկլավարների խնդիրներն ու նրանց հետ կապված ճանապարհային ոստիկանության մտահոգությունները քննարկելն էր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներն ու իրավաբանական բաժնի պետը: Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը ներկայացրեց մտահոգություններ առանց հաշվառման համարանիշի, գիշերային ժամերին աղմուկով երթևեկող և ճանապարհատրանսպորտային կանոնները միտումնավոր խախտող մոտոցիկլետների վարորդների կապակցությամբ: Եվ մոտոցիկլասերները, և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները համակարծիք էին, որ առանց հաշվառման համարանիշի ու գերհզոր ձայնով մոտոցիկլ վարելն անթույլատրելի է: Կարևորվեց համարանիշը տեսանելի վայրում փակցնելը, միայն սաղավարտներով մոտոցիկլետ վարելը և երթևեկության կանոնները պահպանելը:
Ճանապարհային ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց անձամբ նստել մոտոցիկլետի ղեկին, մոտոցիկլավարների հետ շրջել քաղաքում և առավել լավ ծանոթանալ նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվեցին մոտոցիկլետների հաշվառման, շահագործման և այլ խնդիրների հետ կապված հարցեր: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հանդիպումները կլինեն շարունակական՝ մոտոցիկլետների սիրահարների բոլոր խնդիրներին լուծում տալու համար: