Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով` փոփոխությունը պայմանավորված է նոր` փոփոխված Սահմանդրությամբ, որում ավելի հստակ են արտացոլված որոշ դրույթներ: Օրինակ` եթե գործող օրենսգրքով նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի անդամները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն, ապա առաջարկվող փոփոխություններով կոնկրետացվել է` խոսքը վերաբերում է միայն ՍԴ դատավորներին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` գործող օրենսգիրքը չի հակասում փոփոխված Սահմանադրությանը, և այն փոխելու կարիք չկա: Նա ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` արդյո՞ք գործող ձևակերպումը հակասում է նոր Սահմանադրության ձևակերպմանը:
Ի պատասխան` Հրայր Թովմասյանն ասաց, որ չի հակասում:
«Եթե չի հակասում, ինչո՞ւ ենք ընկել այդ ձևակերպման հետևից, որ հետևողական կերպով դա փոխենք, որպեսզի բանավեճն էլ չլինի, մենք էլ կողմ քվեարկենք»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Գործ ունենք այն դեպքի հետ, որ Սահմանադրության անվան տակ ինչ կարողանում, սղղացնում եք: Ասում եք` տեխնիկական փոփոխություն է, բայց մի նախադասության մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվում, այսինքն` մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որ թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք 2008թ. արտակարգ ռեժիմի ընթացքում եղած օրենքի վիճակին»: