Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
2013-ի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի նստաշրջանը կանցկացվի Ադրբեջանում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ իրենք քննարկումներ են անցկացնելու, որից հետո միայն կորոշվի` Հայաստանը կմասնակցի՞ նստաշրջանին, թե՞ ոչ:
Նախարարը նշեց նաեւ, որ միջգերատեսչական քննարկումները կօգնեն հասկանալու, թե որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունը, եւ ի՞նչ նյութ պետք է առաջարկվի:
«Բայց, այնուամենայնիվ, մենք արդեն ուղարկել ենք նամակներ բոլոր այն տեղական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ոչ նյութական մշակութային ժառանգությամբ` Երեւանի պետական համալսարան, Կոնսերվատորիա, Հնագիտության ինստիտուտ: Այժմ սպասում ենք համապատասխան առաջարկությունների: Կարեւոր է անընդհատ խոսելը, վիճելը, ընդդիմախոսին համոզելը եւ ոչ թե նեղացած դիրք ընդունելը»,- նշեց նախարարը: