Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կրթական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և շեշտել, որ տարիներ շարունակ Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններն իրականացվել են ՀԲ-ի հետ համագործակցությամբ: Հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն առավել արդյունավետ կլինի՝ Լ. Մկրտչյանն ընդգծել է կրթության համակարգում բովանդակային բարեփոխումների նոր փուլի մեկնարկի կարևորությունը:
Իր հերթին Մ. Թեմբոնը շեշտել է, որ կրթությունն առանձնակի տեղ է գրավում Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին:
ՀՀ ԿԳՆ