|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայում նոյեմբեր ամսին կկայանա օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը, որի բացումը կկատարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ Aksam-ի՝ համաժողովի օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը: Միջոցառմանը մասնակցող մտավորականներն ու պատմաբանները, ըստ կայքի, կքննարկեն պատմական փաստեր՝ «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային նյութերի վրա»: Կլինեն նաև քննարկումներ «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը», ինչպես նաև «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրերով քննարկումներ: