|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլյան պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան: Ադամ Սահակյանը բանակ է զորակոչվել 2016-ի հունվրի 26-ին, ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: Զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերի պաշտպանության ժամանակ:
Սերժանտ Ադամ Սահակյանի մարմինը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ Իսկ 2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
Ռազմիկ Մանսուրյանի «Զինվորի պատգամը» երգը նվիրվում է Ադամ Սահակյանի հիշատակին: