| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 993 900 մարդ. ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10 100-ով: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում սահմանային գրանցումների թիվը կազմել է 4 238 400, որից մուտքերի թիվը եղել է 2 075 877, իսկ ելքերինը` 2 162 523, այսինքն` ելքերը գերազանցել են մուտքերը:
«Քաղաքային և գյուղական մշտական բնակչության թիվը նույնպես փոխվել է, ընդ որում` քաղաքային բնակչության թիվը նվազել է 6300-ով, իսկ գյուղականինը` 3800-ով: Ինչ վերաբերում է բնակչության հավելաճին, ապա այն կազմել է 9400 մարդ»,- ասաց Կույումջյանը: