|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Ո՞վ ասեց, թե հակամարտությունը չի լուծվում: Պարզապես բանակցությունները հենց նրա համար են, որ կողմերը որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար. ե՛ւ Հայաստանն է պայքարում դրա համար, ե՛ւ Ադրբեջանը: Այսպես է արձագանքել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ չի լուծվում Արցախյան հակամարտությունը:
Նա հայտարարել է, որ սկզբում տարաձայնությունները հսկայական են եղել, հիմա հասել են մեկ երկուսի: Նա նաեւ նշել է, որ ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ Ադրբեջանը պատրաստ են փոխզիջումների: Հաղորդումն ամբողջությամբ հեռարձակվելու է վաղը՝ Հանրայինի եթերում՝ 23:20-ին: