Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ աշխարհում միակ սպառազինությունը, որը կարող է պաշտպանություն ապահովել ռուսական հրթիռներից, ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրներն են, եւ Ուկրաինան 50 նման համակարգի կարիք ունի։ Այս մասին է վկայում Wall Street Journal պարբերականի հարցազրույցը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թերթը լրիվ չի ներկայացրել Զելենսկու ասածը, նրա խոսքերից շատ բան ներկայացվել է լրագրողուհու անունից։ «Զելենսկին ինձ ասել է, որ բավականաչափ կրակային հզորություն չունի, որպեսզի պաշտպանի ամբողջ երկիրը»,- գրել է լրագրողուհին՝ նշելով, որ զրուցակիցն ընդունել է, որ ստիպված է ընտրություն կատարել, թե որտեղ օգտագործի մատակարարվող սպառազինությունները՝ թիկունքո՞ւմ, թե՞ առաջնագծում։
Զելենսկին ընդգծել է նաեւ, որ Կիեւը կցանկանար ավելի շատ արեւմտյան զենք ստանալ հակահարձակման համար, ինքը չի կարող «ամիսներով» սպասել։ Նրա կարծիքով՝ այսօրվա դրությամբ Ուկրաինան պատրաստ է հակահարձակման։