|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանից` դադարեցնել խտրականություն կիրառել հայկական ծագումով` ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բաքու. հայտնում է Интерфакс-ը:
ԱԳՆ-ի ներկայացուցիչների խոսքով` հայկական անուն-ազգանուն-հայրանունով ռուսաստանցիներին ժամերով պահել են Բաքվի օդանավականում, ինչից հետո նրանց հարկադրաբար հետ են ուղարկել` նրանց հաշվին:
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան:
Գերատեսչության ներկայացուցիչներն անհամատեղելի են համարում նման պրակտիկան և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները: