| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սպիտակամորթ եւ «գունավոր» ամերիկացիների եկամուտների միջեւ տարբերությունը հասել է պատմական մաքսիմումին` արտացոլելով բնակչության ռասայական եւ էթնիկ շերտերի վրա տնտեսական ճգնաժամի հետեւանքները. տեղեկացնում է Xinhua գործակալությունը` վկայակոչելով Pew Research վերլուծական կենտրոնի զեկույցը:
Համաձայն 209 թվականին ստացված տվյալների` սպիտակամորթ ամերիկացու վարած տնային տնտեսության դրամական համարժեքը 113.149 դոլար է, մինչդեռ լատինաամերիկացունը` 6325 դոլար, իսկ աֆրոամերիկացունը` 5677 դոլար: Այս տվյալները վկայում են, որ միջին աֆրոամերիկյան ընտանիքը 20 անգամ ավելի վատ է ապրում, քան սպիտակամորթ մարդու ընտանիքը, եւ դա 25 տարվա դիտարկումների կտրվածքով ամենամեծ տարբերությունն է:
Ըստ հետազոտության` ճգնաժամն ամենածանր հարվածը` կապիտալի նվազման 70 տոկոս, հասցրել է լատինաամերիկացիներին, քանի որ նրանց մեծ մասը զբաղված է եղել բնակարանաշինության ոլորտում: Աֆրոամերիկյան տնտեսությունները նույնպես նախանձելի վիճակում չեն. կորցրել են կապիտալի մոտ 50 տոկոսը:
Վերլուծաբանները տնային տնտեսության մեջ ներառում են սեփական բնակտարածքը, ավտոմեքենան, բանկային հաշիվները եւ այլ ակտիվներ: