|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Արդեն առիթ ունեցել եմ տեղեկացնելու, որ առաջիկայում բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա:
Եվ այսպես, Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):
Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է:
Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի: Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են և անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ:
Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ տեղափոխել»: