|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կառավարության կողմից ներկայացված` Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի պետ Արսեն Հարությունյանը նշեց, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀԿ խմբակցությունում և հուլիսի 4-ի ԱԺ նիստում ներկայացվել են դիտողություններ, որոնք հածվի առնելով` օրենքի նախագիծը լրամշակվել է և բարելավվել:
Ըստ նրա՝ հիմնական դիտողություններից մեկը վերաբերում էր նրան` լրացուցիչ ջրառը միայն 2017 թվականի համա՞ր է, թե՞ նաև հետագա տարիների համար, դա շտկվել է և նշվել, որ միայն 2017 թվականի համար է:
Եվ այսպես` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ նախագիծն ընդունվեց ձայների` 77 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: