Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` 19.00-ի սահմաններում, Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Կամո Խլղաթյանը՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորորդին, որը հայտնել է, թե վնասվածք է ստացել փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Սակայն իրականում գլխի շրջանում վնասվածքը Կամո Խլղաթյանն ստացել է Արմավիրի Երեւանյան փողոցում գտնվող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ վիճաբանության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, բենզալցակայանում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ապրիլի 8-ին` ժամը 18.56-ի սահմաններում, Ջանֆիդա գյուղի բնակիչներ՝ 1984 թ. ծնված Սուրեն Սուքիասյանը, 10-րդ դասարանի աշակերտ Է. Գ.-ն, 1983 թ. ծնված Աշոտ Մանուկյանը, 1984 թ. ծնված Գագիկ Մանուկյանը, 1983 թ. ծնված Արտակ Պապոյանը և դեռևս չպարզված այլ անձինք, ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին և նրա եղբորը` 1977 թ. ծնված Գոռ Խլղաթյանին:
Ծեծկռտուքի ընթացքում Ս. Սուքիասյանն իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակից երկու անգամ կրակել է:
Սակայն մինչ այդ` ժամը 15:00-ի սահմաններում, Խլղաթյան եղբայրներն էին ծեծի ենթարկել երկու քաղաքացիների, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորորդին է: Իսկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը, ըստ էության, հենց այդ ծեծկռտուքի «հաշվեհարդարն» է եղել:
Այսօր բերման է ենթարկվել Արտակ Պապոյանը: