|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը պատրաստ էԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների: Այդ մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարությունում ամրագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան իրենց վերջին այցի ընթացքում հանդես են եկել ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման մասին առաջարկով: Ադրբեջանն իր համաձայնությունը և պատրաստակամությունն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ»,- ասել է նա: