|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանը և Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն: Այդ մասին Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված համաժողովում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Trend-ը:
«Մենք չպետք է մեզ խաբենք այն բանով, որ չգիտենք, թե ինչպիսին են պարամետրերը, սկզբունքները: Բոլորը գիտեն` ինչ է կատարվում, ինչպիսին է պլանը, և ոչ միայն երկու երկրներում, այլև համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Միակ բանը, որ մեզ խիստ անհրաժեշտ է, քաղաքական կամքն է»,-ասել նա: