|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է երեկ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությունում առկա դրույթը, որի համաձայն` կողմերը պայմանավորվել են պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:
Minval.az-ը, Коммерсантъ-ին հղումով, հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել իր տարածքում հայ լրագրողների: «Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեին Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը և ամրապնդմանը»,- մասնավորապես ասել է նա: