Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա նախ նշեց, որ ստոմատոլոգիական կլինիկաների մատուցած ծառայությունները շատ խնդրահարույց են, քանի որ կլինիկաներում ղեկավարներն աշխատում են շատ հին սկզբունքով: Ըստ Ավագյանի` ղեկավարներն են որոշում, թե որ բժիշկները պետպատվերով գումարներ չեն ստանալու, և հետաքրքրվեց` ի՞նչ քայլեր են արվելու այս ուղղությամբ:
Առողջապահության նախարարը պատասխանեց, որ կան թոշակառուներ, որ ունեն մի արկղ պրոթեզ, որոնք պիտանի չեն: «Տարին մեկ պրոթեզներ են պատվիրում, որը չեն էլ կարողանում կրել: Ստոմատոլոգիական ծառայությունների որակի խնդիրը մեզ համար էլ է առաջնային: Խնդիրը շղթայական է` որակը ցածր է, գինը` նույնպես, պահանջատերերը առանձնապես ձայն չեն բարձրացնում՝ մտածելով, որ գինը ցածր է, և բժիշկներն էլ աշխատավարձ չեն ստանում»,- ասաց նա:
Ալթունյանը նշեց նաև, որ նեղացնելու են սոցիալական խմբերի շրջանակը, որոնք հավակնում են սոցպատվեր ստանալ: Ըստ նախարարի` իրենք չեն կարող սպասարկել ամբողջ բնակչությանը և պետք է կենտրոնանան ոչ ապահով խավի վրա: