|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հունիսի 29-ի վաղ առավոտյան 47 տարեկան հասակում մահացել է ռուսական «Իվանուշկի ինթերնեշընըլ» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա քաղաքացիական կին Ալեքսանդրա Կուցևոլը. հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր՝ ժամը 7:05-ին, հեռացավ իմ կյանքի գլխավոր Տղամարդը, իմ Հրեշտակը, իմ Երջանկությունը… Ինչպե՞ս եմ առանց քեզ ապրելու… Թռչիր, Օլե'գ: Ես միշտ քեզ հետ եմ»,- գրել է նա:
Ավելի վաղ Կուցևոլը հայտնել էր, որ Յակովլևը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքերի երկկողմանի բորբոքում: