Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
2016-ին ՄԻ պաշտպանի գրասենյակը 631-ը դիմում-բողոք է ստացել ոստիկանների դեմ: Այս մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի հաշվետվության ժամանակ հայտարարեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին Թաթոյանից, թե արդյո՞ք սա նշանակում է, որ մեր երկրում մարդու իրավունքներն ամենաշատը խախտում են հենց ոստիկանները: ՄԻ պաշտպանը նշեց` այն, որ ոստիկանության դեմ բողոքները շատ են, չի նշանակում, որ այդ մարմինն է ամենաշատը խախտում մարդու իրավունքները: «Մյուս կողմից, սակայն, այո, բողոքները վկայում են այն մասին, որ այստեղ ռիսկը շատ ավելի է, որ կխախտվեն մարդու իրավունքները: Ի դեպ, բողոքների մեծ մասը վերաբերում է ամենասկզբնական փուլին, երբ մարդը տարվում է բաժին, քանի որ հենց այս փուլն է, որ վտանգավոր է` անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման և ազատությունից զրկման առումով: Դրա համար էլ մենք օրենքի նախագիծ ենք նախապատրաստել, որն ուղղված է փաստաբանների աշխատանքի ուժեղացմանը»,- ասաց Թաթոյանը: