Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանին այս օրերին վայելում է ամառային հանգիստը և մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի: Սակայն ավագանու ամենամեծ՝ «Բալասանյան դաշինք» խմբակցության ներսում, դատելով մեզ հասած լուրերից, իրավիճակն այնքան էլ հարթ չէ: Մինչ այժմ խմբակցությունը նիստեր էր հրավիրում և առանց քվորումի խնդրի հետ բախվելու, սահուն կազմակերպում իր աշխատանքը:
Ավագանու մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու ՀՎԿ-ն, անցած 9 ամիսների ընթացքում բոյկոտում էին ավագանու աշխատանքները, սակայն վերջին նիստը բացառություն դարձավ՝ ՀՎԿ-ն, ի դեմս ավագանու իր չորս անդամների, դադարեցրեց բոյկոտն ու ստանձնեց ավագանու պարտականությունների կատարումը: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ընդհուպ՝ ՀՎԿ-ականները մեղադրվեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից «գնվելու» և 300 հազար դրամ աշխատավարձի դիմաց նիստերին իրենց ներկայությունն ապահովելու մեջ:
Բայց փաստը, թե ինչու քաղաքապետը «թեթևացավ» ու ՀՎԿ-ին բոյկոտը դադարեցնելու առաջարկ արեց այն դեպքում, երբ քվորումի խնդիր նրան աջակցող ավագանին չուներ, մնում է անհասկանալի: Այս քայլի վրա որոշ լույս սփռեց հենց նույն ՀՎԿ-ն՝ ի դեմս խմբակցության անդամ Հասմիկ Եղիազարյանի, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Առաջարկվել է մասնակցել ավագանու նիստերին, որովհետև այնտեղ նիստին խժդժուկներ են եղել, և վտանգ է զգացել քաղաքապետը, որ կարող է «Բարգավաճից» անցած ավագանու անդամները, որոնք այսօր «Բալասանյան դաշինքում» են, չմասնակցեն ավագանու նիստերին: Այդ դեպքում 17 թիվը՝ քվորումը, չէր ապահովվի, և ավագանին չէր կարողանա աշխատել:
Դրա համար, ինձ չի եղել անձամբ, բայց մեր խմբակցության անդամներից երկուսին առաջարկել են գնան ավագանու նիստին: Մեզ հասած տեղեկություններով, Բալասանյան Սամվելը մտավախություն ունի, որ «Բալասանյան դաշինքով» անցած ավագանիներից ոմանք կարող են չմասնակցել նիստերին»:
Եղիազարյանը, սակայն, չնշեց, թե ովքեր են այդ՝ «Բարգավաճից» «Բալասանյան դաշինք» խմբակցության միջոցով ավագանու անդամ դարձած անձինք և այդ ինչ «խժդժուկների» մասին է խոսքը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: