|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության 2017-2022 թվականների ծրագրում, ըստ ոլորտների, նշված են բոլոր թիրախները, թվեր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` գործարար միջավայրի մասով նշված են թիրախներ, օրինակ` որ պետք է ընդգրկվել լավագույն 20 երկրների շարքում:
«Ներդրումների մասով թիրախ է սահմանված, որ օտարերկրյա ներդումների զուտ հոսքը կլինի ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը»,- ընդգծեց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե տնտեսագետները քննադատում են, որ թույլ ծրագիր է, ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական, Ս. Կարայանն ասաց. «Պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ»:
Դիտարկմանը՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պետք է տա, հիմա կառավարության ծրագրում նշված է 5 տոկոս, նախարարը պատասխանեց. «Մենք գրել ենք` առնվազն 5 տոկոս»: