Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր Կիպրոսում իր անունով գրանցված օֆշորային ընկերությանը եւ վստահեցրել, որ դա իր հետ բացարձակապես կապ չունի: Կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարկաբեկման, ինչպես վստահեցրեց վարչապետը, նման ծախսատար ձեւն անհեթեթ չի համարում, եւ երբևիցե ճանաչե՞լ է Փայլակ Հայրապետյանին ու Աշոտ Սուքիասյանին:
Տիգրան Սարգսյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ որեւէ առնչություն չունի այդ ձեռնարկության հետ, որեւէ մեկին չի լիազորել իր անունից գրանցել նման ընկերություն: Վարչապետը տեղեկացրեց, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, թե իբր բանկն իր միջնորդությամբ է տվել 10 մլն դոլար վարկը: Դա որակելով «մեծագույն անհեթեթություն»` վստահեցրեց, որ բանկը հենց այնպես 10 մլն դոլար, ում միջնորդությունն էլ լինի, չի տրամադրի, եթե չունենա գրավի ու ռիսկերի լուրջ ուսումնասիրություն: «Սա շինծու պատմություն է»,- հայտարարեց վարչապետը եւ Լեւոն Զուրաբյանին խորհուրդ տվեց նման հարցերով զբաղվելու փոխարեն շարունակել ազգափրկիչ գործունեությունը:
Զուրաբյանն էլ հակադարձեց, որ վարչապետի խոսքին մեծամասնությունը չի հավատում: «Մենք պատրաստ ենք ձեռքերը քշտել եւ մտնել էս կեղտոտ գործերի մեջ ու պարզել ճշմարտությունը: Ի սեր Աստծո, մեր մասին մի մտածեք»,- հայտարարեց նա: