Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրաինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը երեկ փակ նիստ է անցկացրել, որին հրավիրել է նաեւ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ նիստում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ ապագա փոխգործակցության լրացուցիչ ուղիներին վերաբերող հարցեր:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նիստը բավական երկար է տեւել, եւ մասնակցել են ոչ միայն եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի, այլեւ մի շարք այլ պատգամավորներ: Ըստ թերթի տեղեկությունների՝ ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ այսքանից հետո ԵՄ-ն ուզում է իմանալ ՀՀ իշխանությունների մտադրությունների մասին, թե մինչեւ որտեղ կարող են խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները:
«ԵՄ-ի հետ հարաբերություններում ո՞րն է այն կարմիր գիծը, մինչեւ որտեղ պատրաստ եք շարունակել հարաբերությունները, որը, ըստ ձեզ, չի վնասի ՌԴ-ի հետ ձեր հարաբերություններին: Բազմիցս փորձել ենք ստանալ այդ հարցի պատասխանը, սակայն ձեր իշխանությունները կոնկրետ պատասխան չեն տվել»,-ասել է Հրիսթեան: Իսկ պատգամավորներից մեկի հարցին, թե մի՞թե ԵՄ-ում տեղյակ չեն եղել, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ ՄՄ-ին անդամակցելու հարցով, Հրիսթեան պատասխանել է. «Ո՛չ, չգիտեինք»: Այդ մասին իրենք իմացել են օգոստոսի 31-ին:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: