Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները:
Կողմերը նշեցին, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով:
Ներկայումս ընթացքի մեջ է Կենտրոնի գործարկման 2-րդ փուլը, այն է՝ Կենտրոնի հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է Կենտրոնի անխափան գործունեության ապահովման համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև Կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) մասնագետները:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հաստատել Կենտրոնի 2017-2018թթ.-ների համար նախատեսված գործողությունների պլանը, որը կապահովի Կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը բազմավեկտոր է: Նախարար Պուչկովը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին 2010թ.-ին Ռուսաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների մարման գործընթացում ակտիվ օժանդակության համար:
ՌԴ ԱԻ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց 2016 թ. սեպտեմբերին Երևանում ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստը կազմակերպելու, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին ԱՊՀ շրջանակում ԱԻ միջգերատեսչական խորհրդի 29-րդ նիստին հայ գործընկերների ակտիվ մասնակցության համար:
Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ:
Հանդիպման ավարտին ՌԴ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի գործընկերներին 2017թ.-ին կայանալիք Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: