|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հունվարի 20-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությամբ մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի 1-ին՝ ձմեռային փուլը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Քննությունները տեղի են ունենալու առաջիկա 3 շաբաթ-կիրակի օրերին: Վաղը հանրապետությունում գործելու է 43 քննական կենտրոնից 30-ը: Դրանցից 24-ը մարզերում են, 6-ը՝ մայրաքաղաքում:
«Հայոց լեզու և հայ գրականություն» հայտագրել է 3228 դիմորդ, 2512-ը՝ մարզերում և 718-ը՝ Երևանում:
Մայրաքաղաքի թիվ 135 հիմնական, 155 հիմնական, 168 հիմնական, թիվ 170 ավագ և 189 ավագ դպրոցների քննական կենտրոններում քննություն է հանձնելու 120-ական դիմորդ, թիվ 190 ավագ դպրոցում ՝ 118: