կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 12:56
Աշխարհ

Boeing-ի գլխավոր իրավախորհրդատուն պաշտոնաթող է լինում 737 MAX-ի վերաբերյալ սկանդալի ֆոնին

Boeing-ի գլխավոր իրավախորհրդատուն պաշտոնաթող է լինում 737 MAX-ի վերաբերյալ սկանդալի ֆոնին

Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական և իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում Էր Եթովպիայում  ու Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարություն է տարածել այն մասին, թե 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ դեկտեմբերի 26-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարությանը հղումով:

«Ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ Boeing-ին, նրա տնօրենների խորհրդին այդ մեծ ընկերությանը ծառայելու հնարավորության, արտոնության համար, ինչպես նաև բացառիկ տղամարդկանց ու կանանց, որոնք միասին էլ կազմում են Boeing-ը»,- հայտարարությունում մեջբերված է Լյութիգի խոսքը:

Նշվում է՝  Մայքլ Լյութիգը Boeing-ի գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնն զբաղեցրել է 2006 թվականից, իսկ 2019 թվականի մայիսին ստանձնել է ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդականի և իրավախորհրդատուի պաշտոնը:

Օրերս՝ դեկտեմբերի 23-ին, Boeing-ը հայտարարել է գլխավոր տնօրեն Դենիս Մելենբերգի անհապաղ պաշտոնաթողության մասին՝ Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման հետ կապված սկանդալի ֆոնին: Նրան փոխարինող է նշանակվել Դեյվիդ Քելհունը, որն իր պարտականությունների կատարումը կսկսի 2020 թվականի հունվարի 13-ին: