|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն անփոխարինելի չէ:
Ըստ Sozcu-ի՝ նա նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի, սակայն ԵՄ-ն, նրա խոսքով, պետք է կատարի իր պարտականությունները: Էրդողանը խորհուրդ է տվել առանց բարդացնելու կայացնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չեղարկող որոշում:
«ԵՄ-ն Թուրքիայի համար անփոխարինելի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն Թուրքիային վերաբերվում է որպես «դռան առաջ կանգնած մուրացկանի»:
«Նրանք ցանկանում են, որ մենք կամավոր հեռանանք: Մենք էլ ասում ենք, որ եթե նման մտադրություններ ունեք, գործը մի բարդացրեք, ինքներդ կայացրեք այդ որոշումը»,- ասել է Թուրքիայի նախագահը: