կարևոր
6460 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 00:15
Հասարակություն

Նիկոլը դռան հետևը կանգնած չէր ասելու` վա՜յ, ժողովուրդ ջան, եկել ե՞ք. դիտարկում` օրվա և անելիքների մասին

Նիկոլը դռան հետևը կանգնած չէր ասելու` վա՜յ, ժողովուրդ ջան, եկել ե՞ք. դիտարկում` օրվա և  անելիքների մասին

Մարդիկ թերահավատ են մի քիչ։ Այս մասին գրել է քանդակագործ Արթուր Գևորգյանը:

«6 տարի պայքարողի մոտ իմունիտետ կա ու գիտե, որ եթե վաղը մի բան էնպես չգնաց, էլի ոտքի կելնի։

Վերջին տարիներին մեզ միացածները դեռ պատրաստ են հիասթափության։

Բայց պատկերացրեք, որ Նիկոլը դռան հետևը կանգնած չէր ու մեզ տեսնելով չէր ասելու.

-Վայ՜ ժողովուրդ ջան եկել եք՞:

Դե մի րոպե սպասեք, ելնեմ հրաժարականս գրեմ, բերեմ ու ինքս ինձ անկյուն կանգնացնեմ մի 6 տարի։

Դուք դրան էիք՞ սպասում ու հավատում, որ կաներ՞:

Ես վստահ եմ, որ առավոտը Երևան գնալուց սկսում էի մի երկար, հոգնատանջ, բարդ ու համբերության վրա կառուցված պայքար։

Որ Նիկոլը, եթե անգամ արդեն հրաժարականի տեքստը գրել է, մեզ հենց էնպես չի տա։

Իսկ գնալ լցվել իրա սենյակ ու ասել չի կարելի ու նման բան մենք չենք անելու, քանի որ իշխանության ուզածը դա է։

Ով հոգով ուժեղ է‼️

Ով պատրաստ է երկար պայքարի‼️

Ով մտածում է, որ Հայաստանի ու հայոց վաղվա օրը ավելի կարևոր է ‼️

Ով չի շտապում‼️

Ինքը հասնելու է իր նպատակին։

6 տարվա մեջ ամեն ինչ տեսել եմ։

Բոլոր ընդվզումներին մասնակցել, բայց էս անգամվա տեղի ունեցածը բավարար էր ինձ։

Իսկ վաղն առավոտվանից սկսում ենք լուրջ, զուսպ ու համբերատար պայքար հանուն մեր բոլորի ձագերի։

Ձիգ կեցեք։

Ուրացման ուրբաթը ընդդիմադիրներինը չէ։

Մինչև աքլորի կանչելը մենք չենք ուրանալու մեր ապագան ու արժեքները։ Դա ուրիշների համար է»,- գրել է նա։