|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
The Beatles խմբի երաժիշտ սըր Փոլ Մակքարթին «համերգ է տվել» Նոր Օռլեանի տրամվայներից մեկում. տեղեկացնում է Daily Mirror-ը:
Որքան էլ տարօրինակ է, լեգենդար երգչին տրամվայի ուղևորները մուրացկանի տեղ են դրել: Վարորդը Daily Mirror-ին պատմել է, որ ուղևորներն անգամ ուշադրություն չեն դարձրել նրա վրա, քանի որ Նոր Օռլեանում շատ են երգելով փող մուրացողները:
Ըստ նրա` ուղևորներից մեկը, ուշադիր նայելով, հասկացել է, որ երգողը Մակքարթնին է: Այնուհետեւ երգիչը ինքնագիր է բաժանել և լուսանկարվել ցանկացողների հետ: